Եմ

ԵՄ երկրները մինչև 2031 թ. կավելացնեն պաշտպանության ծախսերը 2 տրլն եվրոյով

ԵՄ անդամ պետությունները նախատեսում են մինչև 2031 թվականը լրացուցիչ 2 տրիլիոն եվրո հատկացնել պաշտպանության ծախսերի համար:

Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Եվրոպան սկսել է ժամանակակից պատմության մեջ խոշորագույն ռազմական նախագծի իրականացումը։ Այսուհետ մինչև 2031 թվականը պաշտպանության ծախսերի համար լրացուցիչ երկու տրիլիոն եվրո կհատկացվի»,- ասել է Կալասը Եվրոպական միության անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում (EUISS) ելույթի ընթացքում:

«Բացի այդ, զարգացնում ենք մեր պաշտպանունակությունը: Եվրամիության երկրներում զինամթերքի տարեկան արտադրությունը վեց անգամ գերազանցում է երկամյա վաղեմության ցուցանիշները: Հիմա նմանապես պետք է ավելացնենք արտադրությունն այն ոլորտներում, որոնցում բացթողումներ ունենք՝ հակաօդային պաշտպանություն և բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ»,- հավելել է Կալասը։

Add new comment