Submitted by H.Aslanyan on
Ագն

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը արդարացված է, փակելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ-ին և Ադրբեջանին․ ՌԴ ԱԳՆ

Կարծում ենք, որ այս քայլը (խմբ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը) հիմնավորված և արդարացված է` հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին,- հիշեցրել է Զախարովան,- այդ պետությունների արտգործնախարարները համապատասխան առաջարկությամբ օգոստոսի 11-ին դիմել էին ԵԱՀԿ՝ դրանով հաստատելով, որ Մինսկի գործընթացի գործիքակազմի ավելի շատ կարիք Բաքուն և Երևանը չունեն»։

Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը առավելագույն ջանքեր է գործադրել առաջադրված խնդիրների լուծման համար՝ ի շահ մեր բարեկամ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցման»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev