Submitted by H.Aslanyan on
Հայաքվե

Խաղաղությունը պայմանավորված է ոչ թե ստորագրած թղթերով, այլ ուժերի իրական հաշվեկշռով. «ՀայաՔվե»

Խաղաղությունը պայմանավորված է ոչ թե ստորագրած թղթերով, այլ ուժերի իրական հաշվեկշռով. գրում է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։

«Քանի դու ուժերի իրական հաշվեկշիռը քո օգտին չես փոխել, խաղաղության մասին ցանկացած խոսակցություն ուղղակի նախընտրական քարոզ է, ինչպես Փաշինյանի վերջին ուղերձները սեփական հետևորդներին։ Դրանք նախընտրական խոստումներ են, բայց բնավ ոչ խաղաղություն։

Փաշինյանն ասում է, թե իբր մենք Արցախի հարցից հրաժարվում ենք և խաղաղություն ենք ստանում։ Մինչդեռ այդ դեպքում մենք Արցախի հարցից դեռևս 30 տարի առաջ կարող էինք հրաժարվել ու «խաղաղություն ստանալ»։

Մենք դա չենք արել` որոշակի գիտակցված զրկանքների գնալով: Մեր երեխաները ծառայում էին Արցախում, մենք բոլորս ամեն տարի հարկ էինք վճարում, որպեսզի սպառազինություն գնվեր, և այլն: Մենք Արցախի հարցից չէինք հրաժարվում, որովհետև այն մեզնից յուրաքանչյուրի ինքնության հարցն է:

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev