Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողությունները ոչ լիարժեք է համարում․ Չավուշօղլու
Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողությունները ոչ լիարժեք է համարում․ Չավուշօղլու
Թուրքիան ներկայումս անբավարար է համարում Շվեդիայի գործողություններն ահաբեկչության դեմ պայքարի Մադրիդյան հուշագրի կատարման ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Սակայն նա չի հերքել, որ Շվեդիայի կառավարությունը ճիշտ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։
«Մենք տեսնում ենք, որ Շվեդիայի նոր կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում ահաբեկչության դեմ պայքարի հուշագիրը կյանքի կոչելու համար, բայց առայժմ դրանք անբավարար են»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք՝ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին Անկարան կարող է հավանություն տալ մինչ դաշինքի՝ այս տարվա հուլիսին կայանալիք գագաթնաժողովը։
Add new comment