Ուկրաինայի

Եվրոպացի առաջնորդները կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելեն Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները քննարկելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ շուտով կխոսի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ազդարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է անցնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցները «ճիշտ գաղափար» են և կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը։

Add new comment