Submitted by H.Aslanyan on
Ռուբինյան

Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը:

Նշվում էր, որ այդ նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ:

Բանակցությունների ընթացքում կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնյաները կարող են քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը:

 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev