Ստամբուլ

Անկարգություններ Ստամբուլում. գիշերը բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև

Ստամբուլում գիշերը բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ 

Ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել Ստամբուլի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարությանը պաշտոնից հեռացնելու դատարանի որոշման պատճառով: Պաշտոնանկ արվածների փոխարեն նշանակվել են իշխող վերնախավի վստահված անձինք, գրում են տեղական ԶԼՄ-ները: Միևնույն ժամանակ Ստամբուլի իշխանությունները ավելի քան երեք օրով արգելել են հանրահավաքներն ու ցույցերը քաղաքի 6 շրջաններում: 

Թուրքիայում գիշերային բախումների հետքերով անհասանելի են մի շարք սոցցանցեր և մեսենջերներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: 

Մոտ կեսգիշերից Ստամբուլում չեն աշխատում Telegram մեսենջերը, X սոցիալական ցանցը, Youtube տեսահոսթինգը, ինչպես նաև Meta - ին պատկանող և ՌԴ-ում որպես ծայրահեղական արգելված Instagram, Facebook և Whatsapp սոցիալական ցանցերը: 

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել արգելափակումները։ 

Ավելի վաղ ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի ղեկավար Էբուբեքիր Շահինը հայտարարել էր, որ ԶԼՄ-ներին, որոնց հրապարակումները «վնասում են հասարակական անվտանգությանը»,  սպառնում է արգելափակում՝ ընդհուպ հեռարձակման լիցենզիայի չեղարկումը:

 

Add new comment