Submitted by H.Aslanyan on
Հօպ

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական 7 ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ շրջանների վրա․ ՊՆ

Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում ուկրաինական յոթ ԱԹՍ են ոչնչացրել Ռուսաստանի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած գիշերվա ընթացքում՝ սեպտեմբերի 7-ի ժամը 23.05-ից մինչև սեպտեմբերի 8-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարքեր՝ երեքը՝ Տուլայի մարզի տարածքում, երկուսը ՝ Սմոլենսկի մարզի տարածքում, մեկը՝ Բրյանսկի մարզի տարածքում, մեկը՝ Ռյազանի մարզի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Add new comment