Մամուլ

Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին. հունական մամուլ

Հունական մամուլն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր հակաօդային պաշտպանության համակարգով համալրմանը։ Մասնավորապես նշվել է, որ թուրքական արտադրության «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ։ 

Նշենք, որ համակարգը առաջարկում է անօդաչու թռչող սարքերի դեմ էլեկտրոնային որսման առաջադեմ հնարավորություններ։

Հունական մի շարք առաջատար լրատվամիջոցներ նշել են, որ Թուրքիան արագացնում է հնարավոր ռազմական հակամարտությունների նախապատրաստական աշխատանքները։

Ըստ հրապարակված լուրերի՝ Թուրքիայի զինված ուժերն այդ արդիականացված համալրումներով կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին։

Ermenihaber 

Add new comment