Նեթանյահուն կոչ է արել Գազայի բնակչությանը լքել քաղաքը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Գազա քաղաքի բնակչությանը լքել այն և հայտարարել է հզոր ցամաքային գործողության մասին։
«Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին՝ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից»,- ասել է նա։
Նեթանյահուն հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Գազայում ոչնչացվել է ահաբեկչական 50 բազա․ սա նախերգանք է հիմնական լայնածավալ գործողության։
Վերջին հրապարակումների համաձայն՝ մինչև վերջերս քաղաքում մնացել էր մոտ1 միլիոն մարդ։ Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ մինչ օրս մոտ 100,000 պաղեստինցի լքել է տարածքը։
Add new comment