ՀՕՊ

Գիշերը ՌԴ մարզերի երկնքում ՀՕՊ-ը 31 անօդաչու է խոցել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքի վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Անցած գիշերվա ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ժամը 23:00-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9-ի ժամը 07:00-ն (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ հերթապահ միջոցները 31 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել. 15 անօդաչու` Սև ծովի վրա, 7 անօդաչու` Բելգորոդի մարզի, 3-ը` Կուրսկի մարզի, 2-ական անօդաչու` Ղրիմի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի և 1-ական անօդաչու Տամբովի և Վորոնեժի մարզերի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Add new comment