Submitted by H.Aslanyan on
Ագն

Պակիստանի կողմից Հայաստանը «ՄԱԿ-ում ճանաչելու» խնդիր օրակարգում չկա. ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական լրատվամիջոցի հրապարակմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական ՏԱՍՍ գործակալության հրապարակմանը, թե «Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։

«Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում, բնականաբար, չկա:

Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵՏԱՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ««Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կանաչ լույս կստանա»։

«Պակիստանը իսկապես պլանավորում է անել դա, և, որպես պատասխան քայլ, ստանալ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կոնսենսուս»,- իր զրուցակցին մեջբերել է ռուսական գործակալությունը։ Գործակալության մեկ այլ դիվանագիտական աղբյուր էլ նշել է, որ այդ գործընթացները կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը այդ գործընթացների համար խոչընդոտներ չի թողել։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Չինաստանում Պակիստանը արգելափակել էր Շանհայի համագործակցության կազմակերպությունը ՀՀ անդամակցությունը՝ ի պատասխան նրա, որ Հնդկաստանն էլ արգելափակել էր Ադրբեջանի անդամակցությունը:

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev