մեջլիս

Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է վաշինգտոնյան համաձայնագրերը

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի հատուկ նիստը՝ նվիրված օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերին:

«Նախագահ Ալիևի այցը Վաշինգտոն պատմական նշանակություն ունի։ Հզոր առաջնորդների գլխավոր հատկություններն են սկզբունքայնությունը, դիվանագիտական տաղանդն ու վճռականությունը։ Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- հայտարարել է Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ «Վաշինգտոնյան համաձայնագրեր․ խաղաղ դիվանագիտության և իմաստուն առաջնորդության հաղթանակը» խորագրի ներքո անցկացվող արտահերթ նստաշրջանի բացման խոսքում։

Հիշեցնենք, որ թեպետ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Փաշինյանի ու Ալիևի      ձեռամբ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրին»՝ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու պահանջները՝ փաստաթղթի վերջնական ստորագրման համար:

Թեպետ Երևանը պնդում է, որ արդեն խաղաղություն է, ի հեճուկս սրա՝ Բաքուն շեշտում է, որ խաղաղության պայմանագիրը վերջնական կստորագրվի միաոյն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո:

Օրերս էլ Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ «հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության պայմանագիրը ստորագրելու և հետագայում իրականացնելու համար»: 
 

Add new comment