Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի ներկայիս նախագահ, «Հանրապետական դաշինք»-ից միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության և դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչների կողմից, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշենք, որ ընդդիմադիր դաշտում առաջ է քաշվել Քըլըչդարօղլուի թեկնածությունը, որը տարբեր չափանիշներով զիջում է ներկայիս նախագահին։ Թուրքիայում նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ նրա մայրը հայ է, և ինքն էլ ալևի, որն իհարկե բացասական է ազդում Քըլըչդարօղլուի հեղինակության վրա։ Այսպիսով՝ Քըլըչդարօղլուի թեկնածությունը միայն բարձրացրել է Էրդողանի քաղաքական հեղինակությունը Թուրքիայում և նույնիսկ տեղի ունեցած երկրաշարժից հետո, երկրում ստեղծված ոչ ճգնաժամային, սակայն բավականին բարդ իրավիճակում Էրդողանն ունի իր բավականաչափ մեծ ընտրազանգվածը, որի վրա էլ դնում է հույսը։

Թուրքիայում կայանալիք ընտրությունները, դրանցից բխող հետևանքները չպետք է պայմանավորել միայն անձով։ Անկախ նրանից, թե ով կգա իշխանության, Թուրքիայի արտաքին քաղաքականության որդեգրած հակահայ դիրքորոշումը չի փոխվել և չի փոփոխվելու։

Դրա վառ ապացույցներից են նույնիսկ Թուրքիայի ընդդիմադիր դաշտում պարբերաբար տեղ գտած հակահայ հայտարարությունները։ Ավելի վաղ,Ահմեդ Դավուդօղլուն և ընդդիմադիր 6 կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարել էին, որ հիմա ամենալավ պահն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Հայաստանից զիջումներ ստանալու։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 14-ին: Նշվում է, որ մարտի 31-ին կհրապարակվի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը, և կսկսվի նախընտրական քարոզարշավը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։

 

 

Add new comment