Նեպալում հակակառավարական ցույցերի և անկարգությունների պատճառով Հնդկաստանի սահմանամերձ շրջանում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։    Ըստ հրապարակման՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին՝ Արևմտյան Բենգալիայի Պանիտանկի բնակավայրում, բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Նեպալում շարունակվող անկարգությունների ֆոնին։    Ըստ տեղեկությունների սահմանին տեղակայվել է ոստիկանական պահակետ, ուժեղացվել է պահպանությունը։    Նեպալում մի շարք խոշոր սոցիալական ցանցերի արգելքի հետև

Հնդկաստանը բարձր պատրաստության ռեժիմ է սահմանել Նեպալի հետ սահմանին

Նեպալում հակակառավարական ցույցերի և անկարգությունների պատճառով Հնդկաստանի սահմանամերձ շրջանում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Հնդկաստանի և Նեպալի սահմանին՝ Արևմտյան Բենգալիայի Պանիտանկի բնակավայրում, բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Նեպալում շարունակվող անկարգությունների ֆոնին։

Ըստ տեղեկությունների՝ սահմանին տեղակայվել է ոստիկանական պահակետ, ուժեղացվել է պահպանությունը։

Նեպալում մի շարք խոշոր սոցիալական ցանցերի արգելքի հետևանքով տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: 

Add new comment