Իսրայելի հարվածի հետևանքով ՀԱՄԱՍ-ի 6 անդամներ զոհվել են, առաջնորդը ողջ է. Al Jazeera
Դոհայի հարվածներից հետո իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ուներ խափանել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Al Jazeera-ն:
Խմբավորումը միաժամանակ հաստատել է, որ մահափորձից հետո իր բարձրաստիճան առաջնորդները ողջ են մնացել, միևնույն ժամանակ վեց այլ անձինք, նրանց թվում՝ խմբավորման Գազայի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի որդին և նրա օգնականներից մեկը, ինչպես նաև կատարցի սպա, սպանվել են։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս օկուպացիայի հանցավոր բնույթը և համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն խաթարելու նրա ցանկությունը»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։
Add new comment