Նեթանյահուն խոստացել է նոր հшրվшծներ հասցնել Եմենի հnւթիներին

Նեթանյահուն պարզապես փորձեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հաշվին դաղել Անկարային. Ցիպիս

Իսրայելցի քաղաքագետի կարծիքով՝ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայամետ համակրանքի դրսևորում էր, այլ Թուրքիայի դեմ աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մաս: Հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։ 

Սա ոչ թե հայերի հանդեպ սեր է, այլ ընդամենը Թուրքիայի դեմ դիվանագիտական քայլ

Վերջին տասնամյակների ընթացքում քանի անգամ է Իսրայելում բարձրացվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ու քանի անգամ է դա «հալվել»՝ մե՛կ Քնեսեթ հասնելիս, մե՛կ արդեն խորհրդարանի պատերի ներսում։ Եվ հանկարծ վերջերս վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ անձամբ ինքը, հետևաբար նաև երկրի ողջ հրեա հասարակությունը, ճանաչում և դատապարտում է 1915 թվականի իրադարձությունները։ Անսպասելի է։

Սա ի՞նչ միջազգային աշխարհաքաղաքական ռազմավարության անսպասելի շրջադարձ է Իսրայելի կողմից: Մեր այս հարցին փորձել է պատասխանել իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը։

«Ցավոք, Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը վերջին տասնամյակներում մեծ քաղաքականության մեջ օգտագործվում է որպես խաղաքարտ։ Եվ այն միշտ խաղարկվում է մեկ խաղացողի՝ Թուրքիայի դեմ», - ասում է քաղաքագիտության դոկտոր Սայմոն Ցիպիսը։

Նրա խոսքով՝ այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը գրեթե երբեք կապված չի եղել հայերի հանդեպ կարեկցանքի հետ։ Շատ հաճախ դա ընդամենը դիվանագիտական քայլ է՝ ուղղված Անկարայի դեմ։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

Add new comment