Նովոռոսիյսկի մոտակայքում ԱԹՍ-ն հարվածել է Ռուսաստանի սևծովյան նավատորմի նավին
Նովոռոսիյսկի մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի սևծովյան նավատորմի նավին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Գլխավոր հետախուզական վարչությանը:
Այն չի խորտակվել, բայց, ինչպես նշվում է, դրա էլեկտրոնային սարքավորումները ոչնչացվել են։
Սա MPSV07 բազմաֆունկցիոնալ նավի նախագծի նավ է, որը շահագործման է հանձնվել 2015 թվականին։ Նշվել է, որ հարձակման պահին այն իրականացնում էր էլեկտրոնային հետախուզություն և պարեկում էր Նովոռոսիյսկի ծոցի մատույցները։
Add new comment