Submitted by H.Aslanyan on
Ալեն

Հայերը գնալու են, Ադրբեջանից բենզինն ավելի էժան առնեն, գան․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առևտուր են անելու, ձևավորվելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքվի և ադրբեջանական մյուս քաղաքների խանութներում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայերը գնալու են, բենզինն ավելի էժան առնեն, գան, որովհետև էդպես ձեռնտու է»,- հայտարարեց Սիմոնյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես ադրբեջանական կողմի համար սկզբունքային է Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցումը, այդ ճանապարհին հայերին չտեսնելը, ժամանակակից, տեխնիկական միջոցներով զննումը և այլն, արդյոք նույն կերպ սկզբունքայի՞ն է հայկական կողմի համար անցնելը` չտեսնելով ադրբեջանցիներին և այլն։ Սիմոնյանը նշեց, թե կարճ ու կոնկրետ կարող է պատասխանել, որ գործելու է փոխադարձության սկզբունքը։

Նա չպատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանում, օրինակ, երկրի ղեկավարի մակարդակով որևէ անգամ հայտարարություն չի հնչել, թե հայերն էլ ադրբեջանական տարածքով անխոչընդոտ կամ պարզեցված ընթացակարգերով անցում են ունենալու։

«Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, համարում է (չեմ վիճում՝ ճիշտ է, թե սխալ է), որ 30 տարի ՀՀ-ն իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև ցեղասպանություն հասնող հայտարարություններ է անում։ Իր մտածելակերպը տենց է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ամեն հնարավոր ապագա սպառնալիք կանխել ու հանկարծ թույլ չտալ, որ 50-100 տարի հետ՝ ամեն ինչ կարող է լինել»,- ասաց Սիմոնյանը։

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev