Submitted by detq-editor on
4

Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ համապարփակ գործընկերության ամրապնդմամբ. Միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է, որ ՌԴ-ն շահագրգռված է Չինաստանի հետ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմամբ։  Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Միշուստինն այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Միշուստինն ընդգծել է, որ ներկայումս երկկողմ հարաբերություններն իրենց պատմության ողջ ընթացքում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։

Ռուսաստանի կառավարության ղեկավարի համոզմամբ՝ ռուս-չինական հարաբերություններն ազդում են համաշխարհային օրակարգի ձևավորման վրա բազմաբևեռության տրամաբանության առումով։

Վերջինս հայտնել է նաև, որ հանդիպմանը ներկա են եղել ՌԴ կառավարության անդամների մեծ մասը, նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։ Միշուստինը կարևորել է, որ  բոլոր ներկաներն անմիջականորեն շփվում են չինացի գործընկերների հետ և զբաղվում համատեղ նախագծերի առաջմղմամբ։

«Մեր ընդհանուր աշխատանքի համակարգումն ապահովվում է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների մեխանիզմով: Սա եզակի ձևաչափ է, որը ներառում է միջկառավարական 5 հանձնաժողով և ավելի քան 80 ենթահանձնաժողով ու աշխատանքային խումբ»,- եզրափակել է նա։

Add new comment