Submitted by H.Aslanyan on
սահման

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել Սյունիքում. այս մասին վկայում են վերջին պաշտոնական հաղորդագրությունները։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք։

Արտգործնախարարությունը նշել էր, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։

Հայտարարությունից հետո Sputnik Արմենիան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվել էր, թե երկու երկրների պատվիրակություններն ի՞նչ տարածք էին այցելել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

 


 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev