Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։
Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական լրատվամիջոցներից։
Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշիի նավթավերամշակման գործարանը դարձել է ռուսական նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հերթական թիրախը, որը, ըստ Կիևի, Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։
Add new comment