Submitted by detq-editor on
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան

Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան

Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ։

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին։ Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։

«Ընդհանուր առմամբ պետք է ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը»,- եզրափակել է վարչապետը։

 

Add new comment