ad8

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թ. կգերազանցեն 5 մլրդ դոլարը

2026 թվականի բյուջեի նախագծով Ադրբեջանը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար8,815 մլրդ մանաթ է նախատեսել (ավելի քան 5 մլրդ դոլար)։

Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված նյութերի համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 2026 թվականի պետական ​​բյուջեի բոլոր ծախսերի 21%-ը։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականին, 2025 թվականի համեմատ, կավելանան 3%-ով։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ գործադիրը մտադիր չէ 2026 թվականին ավելացնել երկրի ռազմական բյուջեն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ օրը հայտարարեց, որ Բաքուն շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը, ավելին` Ադրբեջանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի պատերազմի:

Add new comment