Submitted by H.Aslanyan on
Սամվել

Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ–ին 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի համար

Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայցի և հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։

«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։

Հայցում նշված է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն Արցախը լուծարելու մասին, թեև նման հրամանագիր չի եղել։

Իսկ հայտարարության նպատակը, ըստ հայցի, Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։

«Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն՝ չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստացի անկախություն» ենթավերնագրի և «ԼՂ-ի հայցը միջազգային ասպարեզում. վերադարձ պատերազմին» 5.3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ուսուցումը»,- նշված է պահանջում։

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev