Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարել է միջուկային արմագեդոնի սպառնալիքի մասին:    Մտահոգությունն առաջացնում է միջուկային հակամարտության վտանգ։ Նման արմագեդոնի հավանականությունը փորձագետները գնահատում են որպես վերջին տասնամյակների ընթացքում առավելագույն բարձր:    Նա նշել է դիվանագիտության և երկխոսության առանձնահատուկ նշանակությունը, փոխադարձ օտարման հաղթահարման և երկրների միջև վստահության բարձրացման անհրաժեշտությունը։    Վերջինս հատուկ հույսեր է կապել կրոնական առաջնորդների հետ, որոնք պետք է ջանքեր գործադրեն,

Տոկաևը հայտարարել է միջուկային Արմագեդոնի սպառնալիքի մասին

Մասնագետները հնարավոր միջուկային Արմագեդոնի ռիսկը վերջին տասնամյակում գնահատում են որպես ամենաբարձր: Այս մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

«Միջուկային հակամարտության ռիսկը մտահոգության տեղիք է տալիս։ Ցավոք, կառուցողական նախաձեռնությունների և լիցքաթափման քաղաքականության փոխարեն՝ թափ են հավաքում առճակատման լուծումները»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նաև աշխարհին զգուշացրել է առևտրային ու պատժամիջոցների պատերազմների վտանգի մասին և կոչ է արել երկրներին հակամարտությունները լուծելիս առաջին հերթին ապավինել դիվանագիտությանը։

Օգոստոսին միջուկային հակամարտության ռիսկի պահպանման մասին նշել էր նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: 

 


 

Add new comment