Submitted by detq-editor on
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու է նաև Հարավային Կովկասի իրավիճակը

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու է նաև Հարավային Կովկասի իրավիճակը

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվելու է նաև Հարավային Կովկասի իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մարտի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ 

Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Աբդոլլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում իրավիճակը, Կասպից ծովի խնդիրը, նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:

 

Add new comment