պակիտան

Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են փոխադարձ պաշտպանության պայմանագիր

Սաուդյան Արաբիան և միջուկային զինուժ ունեցող Պակիստանը փոխադարձ պաշտպանության պայմանագիր են կնքել, հայտնում է Associated Press-ը։
Համաձայն փաստաթղթի՝ որևէ հարձակում այս երկրներից մեկի վրա դիտվելու է որպես հարձակում երկուսի դեմ։

Պայմանագրի ստորագրել են Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մոհամեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։ Կողմերն ընդգծել են, որ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել ռազմական համագործակցությունը և ապահովել համատեղ զսպման մեխանիզմներ։

Չնայած հայտարարություններում միջուկային զենքի մասին խոսք չի եղել, վերլուծաբանները փաստաթուղթը գնահատում են որպես ուղերձ Իսրայելին, որը հարձակվել էր Կատրում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա, հաղորդում է AP-ը։

 

Add new comment