Submitted by detq-editor on
Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար

Աշխատանքներ են տարվում Արցախի պետհամալսարանում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին և մեր ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով:

Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։

Գ․Ներսիսյանը ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը՝ խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին: Հանդիպման վերջում ընդգծվել է, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որն իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։

Add new comment