Submitted by H.Aslanyan on
Ռուբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը. Ռուբեն Ռուբինյան

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: 

Այս մասին Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է` շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։
 

Add new comment