ադրբեջանցի

Ադրբեջանցին, որը հայ գործարարի հետ թnւնավոր արտադրանք էր մատակարարել, դատապարտվել է ինը տարվա ազատազրկման

Ադրբեջանցի Անար Հուսեյնովը, որը հայ գործարարի հետ միասին թունավոր արտադրանք էր մատակարարել,  դատապարտվել է ինը տարվա ազատազրկման:

«Պարոն Սիդըր» մահացու ըմպելիքի արտադրության մեջ մեղավոր է ճանաչվել Անար Հուսեյնովը։

Մատակարարը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։

Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը. ըմպելիքում հայտնաբերվել է մեթիլ սպիրտ, որը 50 մարդու մահվան պատճառ է դարձել։

Անար Հուսեյնովը և Արտեմ Հայրապետյանը մեղադրյալներ էին «Պարոն Սիդըր» ըմպելիքի արտադրության հետ կապված քրեական գործով։ Երկուսն էլ մասնակիորեն մեղավոր են ճանաչվել՝ մերժելով նախկինում դավադրությամբ խմբակային գործելու մեղադրանքը։


 

Add new comment