Շարմազանով

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ։

Նիկոլիստները շարունակում են իրենց «սեւ գործը»՝ քանդել ՀՀ անվտանգային, արժեքային ու արտաքին քաղաքական հիմքերը։

Նրանք քանդում են «պատմական ու ազգային կաղապարներ», Հայաստանը հանում ՌԴ-ի հետ անվտանգային միասնական համակարգից ու սահուն տանում են վիլայեթացման։

Ամեն ինչ շատ պարզ է։
Կամ ՌԴ-ի հետ ես նույն անվտանգային համակարգում, կամ՝ Թուրքիայի։

Չկա հենց այնպես NATO մեր տարածաշրջանում,կա՝ NATO-ի անդամ Թուրքիա, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բայրաքթարներով ոչնչացնում մեր տղաներին, բլոկադայի ենթարկում ՀՀ-ին։

Սա այն Թուրքիան է, որ Նիկոլի խոսքերով «գալիս է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու ցեղասպանությունը»։

Հիմա ի՞նչ, Նիկոլը որոշե՞լ է դաշնակցել այն Թուրքիայի հետ, որը ցեղասպանությունն ավարտին է ուզում հասցնել։

Հ.Գ. Անհնար է սպանել մի ժողովրդի,որը չի ուզում մեռնել։
Անատոլ Ֆրանս։

Որոշումը ժողովրդինն է…»

Add new comment