Ուկրաինան կարող է ստանալ «F-16» կործանիչներ

Ուկրաինան կարող է ստանալ «F-16» կործանիչներ

Արևմտյան երկրները կարող են սկսել «F-16» կործանիչների մատակարարումներն Ուկրաինա: Այս մասին «The Guardian»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա կարծում է, որ արևմտյան երկրներն Ուկրաինային արդեն տրամադրել են  բավարար քանակությամբ տեխնիկա՝ տանկեր, մարտական մեքենաներ և հրթիռային հրետանի տարածքն ազատագրելու համար։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ նպատակն է թույլ տալ ուկրաինացիներին հարձակման անցնել և վերադարձնել իրենց տարածքները։
Միաժամանակ նա չի բացառել ամերիկյան «F-16» կործանիչների տեղափոխումն Ուկրաինա՝ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նման մատակարարումների մերժմանը։  Ստոլտենբերգը պարզաբանել է, որ ««F-16»-ի վերաբերյալ դեռ հստակ մերժում չկա, և Ուկրաինան կարող է ստանալ կործանիչները»։

Add new comment