ԱԹՍ

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվայի վրա

Մոսկվան շարունակում է հետ մղել ուկրաինական անօդաչուների հարձակումները, առավոտից ՀՕՊ ուժերն արդեն 4 անօդաչու են խոցել, հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու անօդաչուների հարձակումները... Արտակարգ ծառայությունների մասնագետները աշխատում են բեկորների անկման վայրում», – գրել է Սոբյանինը Telegram–ի իր ալիքում:

Նշենք, որ ՌԴ մայրաքաղաքի վրա զանգվածային հարձակումը սկսվել էր երեկ երեկոյան:  

Հանրային տիրույթում գրում են, որ Ուկրաինայի զինված ուժերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա հարձակվել են FP-1 անօդաչուներով, որոնք խոցող տարրերով են հագեցրել:

Այս ընթացքում արդեն 34 անօդաչու է ոչնչացվել։ «Շերեմետևո» օդանավակայանում մեկնումների և ժամանումների ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել:

Միևնույն ժամանակ, անօդաչուների բեկորները Մոսկվայի մարզում տրանսպորտային միջոցներ են վնասել: Ռեուտովի ղեկավար Ֆիլիպ Նաումենկոն հայտնել է, որ Ստրոիտելի փողոցի մոտակայքում երեկ երեկոյան պայթյունների հետևանքով չորս մեքենա է վնասվել:

Add new comment