Հիքմեթ

Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն է տիրում. հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտվել է

Նախկինում, երբ այցելում էի Վաշինգտոն, միշտ խոսում էի հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Եվ հիմա ես այս մայրաքաղաք եմ գալիս բոլորովին նոր օրակարգի մասին ուղերձով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Այդ հակամարտությունն ավարտվել է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ մենք չափազանց շնորհակալ ենք նախագահ Թրամփին և նրա վարչակազմին առաջնորդի դեր ստանձնելու և այս հակամարտության վերջնական լուծմանը նպաստելու համար: Այժմ տարածաշրջանում կայուն խաղաղություն է տիրում»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ իրենց գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է, այլ ոչ թե հակամարտության վայրի։

«Պատմականորեն այս տարածաշրջանը լրջորեն տուժել է հակամարտություններից և պատերազմներից: Սակայն մենք մտադիր ենք փոխել այս իրականությունը:

Ցավոք, մեր հարևանությամբ կան երկու հիմնական աշխարհաքաղաքական լարվածություն: Այնուամենայնիվ, մենք ձգտում ենք խուսափել այդ լարվածության ազդեցությունից և ապահովել կայունություն, բարգավաճում և համագործակցության մթնոլորտ մեր տարածաշրջանում:

Ադրբեջանը մոբիլիզացնում է իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում երկարատև խաղաղություն և համագործակցություն հաստատելու համար»,- ասել է նա:

Add new comment