Submitted by Անի Երյան on
Նախկինում բանակցված բոլոր թեզերն ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ» ու պատերազմ բերեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:  Դիտարկմանը՝ ասում են՝ Ձեր խաղաղության օրակարգով է Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում, նա ասաց. «Դա կեղծ համեմատություն է ոչ մի կապ չունի ղարաբաղյան իմ քաղաքականությունը իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի»:  Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելուն, Տեր-Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը պետք է հրապարակի

Թող հրապարակի Ղարաբաղի վերաբարյալ բոլոր փաստաթղթերը, դրանից հետո վեճը վերջացած կլինի. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի Ղարաբաղի մասին բոլոր փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի։ Այդ մասին այսօր Մատենադարանում իր 80–ամյակին նվիրված գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը` անդրադառնալով Փաշինյանի` բանավեճի հրավերին։

Լրագրողի պնդմանը, թե Փաշինյանն Արցախի խնդրի լուծման հարցում կրկնում է Տեր-Պետրոսյանի թեզերը՝ առաջին նախագահը պատասխանել է. «Էդ թեզերը ինքը կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ոչ մի կապ չունի իմ Ղարաբաղյան քաղաքականությունը իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի»։

Անդրադառնալով 2018-ի հեղափոխությանը և դրա վերաբերյալ այն ժամանակ իր դրական դիրքորոշմանը, Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է. «Դա մի այնպես փոթորիկ էր… մարդը հաջողեց, ասում եմ, հաջողությունը պետք է գնահատել։ Լավ ու վատ չեմ ասում։ Ինքը հասավ իր նպատակին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի երեք նախկին նախագահներին քանիցս բանավեճի է հրավիրել, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են առաջարկը՝ համարելով, որ բանավիճելու ոչինչ չունեն նրա հետ։

Add new comment