Օլիգարխ

Ալիևի սիրելի օլիգարխը մեղադրվում է դավաճանության, օտարերկրյա տերությունների հետ կապեր ունենալու մեջ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Հուլիս ամսին մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանի կեղտոտ նավթի թեմայով։ Օրեր առաջ հարցի շրջանակում տեղի ունեցավ աղմկահարույց ձերբակալություն․ մասնավորապես՝ Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտնվել է նախնական կալանքի տակ՝ երկրի տնտեսական անվտանգությունը խաթարելու և խոշոր չափերի յուրացում կատարելու կասկածանքով։ 

Ադնան Ահմադզադեն SOCAR-ում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ SOCAR Trading ընկերության գործադիր տնօրենի, ինչպես նաև ընկերության ներդրումների և մարքեթինգի հարցերով փոխնախագահի պաշտոնները։

Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ նրան կալանավորել են 4 ամսով։ 
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը երեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ պնդվում է, որ նա, լինելով նավթային ոլորտի ղեկավար և ազդեցիկ գործարար՝ արտասահմանյան ակտիվներով, վերածվել է «Ռուսաստանի ռազմավարական զենքի»։

Նրան մեղադրում են դավաճանության, օտարերկրյա տերությունների հետ կապեր ունենալու և երկրի ռեսուրսները անձնական շահի համար օգտագործելու մեջ։ Ահմադզադեն Ալիևի սիրելի օլիգարխներից էր։

Add new comment