Այսօր Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի 2-րդ տարելիցն է
2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, մի քանի օր անց խաղաղ բնակչությունը լքեց մայր հայրենիքը՝ մազապուրծ հեռանալով Հայաստան:
Սակայն ողբերգությունը դրանով չավարտվեց: Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մերձակայքում ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց. պայթյունը 219 հոգու կյանք խլեց, շուրջ 300 հոգի վիրավորում ստացավ, 22 արցախցի մինչև այժմ անհետ կորած է։
Զոհերի հարազատները պետական կառույցներից ստացած բազմաթիվ մերժումներից հետո գարնանը դարձյալ խնդրում էին կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ իրենց խնդիրներին:
Ուղիղ երկու տարի է անցել այդ ողբերգությունից, սակայն մինչև այժմ դեպքի հանգամանքները պարզված չեն, և ոչ ոք պատասխանատվություն չի կրել բազմաթիվ անմեղ զոհերի ու խեղված ճակատագրերի համար:
Add new comment