Իրան

Իրանի ՀՕՊ շտաբը հայտնել է մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի մասին

Իրանի ՀՕՊ շտաբը ցանկացած իրավիճակում մնում է մարտական և պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա:

Այս մասին հայտարարել է Հաթամ ալ-Անբիա ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը, հաղորդում է Mehr-ը։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող ՀՕՊ շտաբ այցելության ժամանակ «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատարը ընդգծել է բանակի ՀՕՊ անձնակազմի հերոսական զոհողությունները 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում՝ ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հետ միասին:

 

Add new comment