Թրամփը թույլ է տվել Կիևին հարվածել Ռուսաստանի խորքերին․ Քիթ Քելլոգ
ԱՄՆ նախագահի օգնական և Ուկրաինայի հարցերով հատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի տարածքում։
Նրա խոսքով՝ թե՛ Թրամփի, թե՛ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին․ «Պետք է օգտագործել հնարավորությունը խորը հարվածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյություն չունեն»։
Քելլոգը շեշտել է, որ Թրամփը Գերագույն գլխավոր հրամանատարն է, և նրա հրամաններին պետք է հետևել. «Եթե նախագահն ասում է՝ ձախ, պետք է գնալ ձախ։ Եթե ասում է՝ աջ, պետք է գնալ աջ»։
Add new comment