ալեն

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է նստաշրջանի օրակարգ բերել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը ներկայացնել սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում: 

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով՝ Սիմոնյանն իր մերժումը բացատրում է նրանով, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հրապարակման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետներն անցել են, և Ազգային ժողովի կանոնակարգով նա իրավունք չունի փաստաթուղթը մտցնել նստաշրջանի օրակարգ:

Սիմոնյանի այս որոշումը լուրջ կրքեր է առաջացրել խմբակցությունում և զայրացրել պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ով, ինչպես հայտնի է, ղեկավարում էր ժամանակավոր կառույցի աշխատանքը։

Վերջինս հայտարարում է, որ խոսնակը իրավունք չունի նման որոշում ընդունել, սակայն Սիմոնյանն անդրդվելի է, գրում է թերթը։

 

Add new comment