Ուկրաինային փոխանցվել է 4 «ՄԻԳ-29» կործանիչ
Սլովակիան Ուկրաինային է մատակարարել խորհրդային արտադրության 13 խոստացված կործանիչներից առաջին չորսը: Այս մասին հայտնել է Սլովակիայի պաշտպանության նախարարությունը:
«Առաջին չորս «ՄիԳ-29» կործանիչները բարեհաջող հանձնվել են Ուկրաինայի զինված ուժերին, իսկ հաջորդ խմբաքանակը կհանձնվի առաջիկա շաբաթներին»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Նշվել է, որ փոխանցումը կատարել են ուկրաինացի օդաչուները: Սլովակիայի կառավարությունը նախորդ շաբաթ տեղեկացրել է իր նավատորմին Ուկրաինային խորհրդային շրջանի «ՄիԳ-29» կործանիչներ հանձնելու մասին:
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը հայտնել է, որ Ուկրաինայից տեխնիկական մասնագետներն այժմ գտնվում են երկրում։ Նրանք աշխատանքներ են տանում «ՄիԳ-29» ինքնաթիռների ընդունման ուղղությամբ։
Add new comment