Հավայի չխոսե՛ք ու արխային չընկնե՛ք, քաղաքը կոլապսի կենթարկենք. անհետ կորածի ծնող
44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանն ասաց, որ թեև սեպտեմբերի 27-ին պետք է այցելեինք Եռաբլուր, բայց եկան ՊՆ, սակայն մեր հարցերին պատասխան չստացանք. 5 տարի է քաշքշում են այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ։ Եկանք, փակեցինք դարպասները, պահանջում էինք Գլխավոր շտաբի պետ Ասրյանին, Կամո Վարդանյանին։ Հարցեր ունենք, որոնց պատասխանները պետք է ստանանք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ՊՆ–ի շենքի դիմաց հայտարարեց անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը, ով եւս մասնակցում է ՊՆ–ի դիմաց բողքոքի ակցիային։
«Այս 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ մեզ չի բավարարել իրենց պատասխանները, բայց արդեն հերիք է, դանակը ոսկորին է հասել»,- ասաց նա։
Հովհաննես Պողոսյանը նշեց, որ եթե այսօր չընդունեն, շատ ճանապարհներ կոլապսի են ենթարկվելու, ամբողջ քաղաքը կանգնելու է. «Սպասում ենք, որ գան ու ասեն ընդունելու ժամը։ Ըստ պատասխանների, կհասկանանք, թե ինչպես ենք շարժվում։
5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր գոնե չի պարզվել։ Սա վկայում է այն մասին, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։ Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ այս մի հոգին այս ինչ տեղ զոհվել է, աճյունը հանել են կամ այս մի տեղը տարել են, գերեվարել են, полевой գեներալների մոտ մնում ա։ Խի՞, չկա՞ տենց բան, կա, մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է։
Թող հավայի չխոսեն, որ մենք աշխատում ենք։ Որ աշխատեիք, արդեն ահագին արդյունք կունենայինք։ Մենք ենք աշխատել, ինչ էլ աշխատել ենք։ Այսօր ինչ տվել ենք, մենք ենք տվել իրենց»,- ասաց Պողոսյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։
Add new comment