ՆԱՏՕ

Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են «Թրամփի ուղի» ծրագիրը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան քննարկել են «Թրամփի ուղի» ծրագիրը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը նրանք խոսել են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:

Միրզոյանը և Շեկերինսկան քննարկել են նաև Հայաստանի և ռազմական դաշինքի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։

Add new comment