Զելենսկի

Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է. Զելենսկի

«Յոթերորդ օրն է։ Զապորոժիեում երբեք նման արտակարգ իրավիճակ չի եղել»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի վիճակը կրիտիկական է:

 Նրա խոսքով՝ ռուսական հրետակոծությունը խանգարում է վերականգնել այն էլեկտրական գիծը, որն անհրաժեշտ է ռեակտորների սառեցման և կործանումից խուսափելու համար:

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ աշխատում է երկու կողմերի հետ՝ արտաքին էլեկտրական գիծը վերականգնելու նպատակով: Նրա խոսքով՝ ուղիղ վտանգ չկա այնքան ժամանակ, քանի դեռ դիզելային գեներատորները գործում են և ապահովում արտակարգ հոսանք կայանի համար:

Add new comment