ալլ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, թեպետ ոչ ամբողջությամբ. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Այլ հարց է, թե ինչ ֆորմատով կարվի դա։

Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը:

«ԱԺ կանոնակարգ օրենքով կոնկրետ ժամկետներ են ֆիքսված, թե հանձնաժողովը երբ պետք է իրականացներ ու ավարտեր իր աշխատանքները։ Անդրանիկ Քոչարյանը փորձում է այլ կերպ մեկնաբանել, դա իր խնդիրն է։ Նա զեկույցը իրավական առումով չի էլ հանձնել։ Հանձնելուց հետո էլ այն լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ԱԺ Կանոնակարգ-սահմանադրական օրենքում այս մասին հստակ է գրված։

Ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ։ Քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, հիմա խնդիրը, վեճը իրավական հարթության վրա է»,- նշել է Սիմոնյանը։

Նա հավելել է, թե գործն այնքան ծավալուն է եղել, որ երկար ժամանակ է պահանջել. «Մենք անելու ենք մաքսիմալը, որ այդ զեկույցը հրապարակվի, թեև կան հատվածներ, որոնք չեն հրապարակվի»։

Add new comment