turkish

«Turkish Airlines»-ը նախատեսում է դեպի Երևան թռիչքներ իրականացնել

Թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։

Թուրքական ազգային փոխադրողի ծրագրերի մասին հայտարարել է տնօրենների խորհուրդը։

«Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթեր իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորությունները և շուկայական իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չվերթերի ժամկետների և ժամանակացույցի մասին չի հաղորդվում:

 

Add new comment