Հրդեհ

Բելգորոդի շրջանը հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից

Բելգորոդի շրջանը հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 10: 05-ին, հրթիռային հարձակման տագնապ է հայտարարվել մարզի ամբողջ տարածքում:

«Բելգորոդի շրջանը հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Պայթյունների հետևանքով Ռազումնոյե ավանում այրվել է երկու մարդատար ավտոմեքենա։ Հրշեջ հաշվարկները զբաղվում են կրակի մարմամբ»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

Add new comment