Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը մերժվեց
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը այսօր ԱԺ-ում մերժվեց։
ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58 պատգամավոր, կողմ՝ 26, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու նախագծին։
Add new comment