Իրան

Իրանը 10 անգամ ավելացրել է իր հարձակողական ներուժը 12-օրյա պատերազմից հետո. գեներալ

Իրանը 10 անգամ ավելացրել է իր հարձակողական ներուժը հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո:

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարոլլահ» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Նեջաթը։

«Մենք վերացրել ենք 12-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած «թույլ տեղերը»։ Եթե իսրայելական ռեժիմը կրկին սխալ թույլ տա՝ մեր հարձակողական ներուժն արդեն հիմա 10 անգամ գերազանցում է 12-օրյա պատերազմի սկզբում ունեցածը»,- գեներալի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը։

 

Add new comment